Ակադեմիական քաղաքի մաստեր-պլանը պատրաստ է․ Նիկոլ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i222244-Ակադեմիական_քաղաքի_մաստեր_պլանը_պատրաստ_է_Նիկոլ_Փաշինյան
 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Ակադեմիական քաղաքի մաստեր-պլանը պատրաստ է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2024 14:04 Asia/Tehran
  • Ակադեմիական քաղաքի մաստեր-պլանը պատրաստ է․ Նիկոլ Փաշինյան

 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Ակադեմիական քաղաքի մաստեր-պլանը պատրաստ է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է: 

Շուրջ 44 հազար դասախոս, գիտնական եւ ուսանող Հայաստանից եւ արտերկրից, 8 պետական եւ 8 միջազգային/մասնավոր բուհեր կտեղավորվեն 580 հեկտար տարածքի վրա, որտեղ կներդրվեն ժամանակակից կանաչ տեխնոլոգիաներ: 

Գիտակրթական այս հոյակապ միջավայրը կլինի նաեւ ինտելեկտուալ ժամանցի եւ մարզական կյանքի հանրապետական կենտրոն: 

Ակադեմիական քաղաքի նախագծի մանրամասները առաջիկայում ամենատարբեր առիթներով եւ ձեւաչափերով ներկայացնելու առիթներ կունենանք: 

Մեզ համար կարեւոր է, որ բոլոր մանրամասներով իմանաք ինչ ենք անում, ինչու եւ ինչպես: Շնորհակալություն աջակցության համար»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: