ՀՀ ԶՈւ–ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i222252-ՀՀ_ԶՈւ_ն_կրակ_չի_բացել_ադրբեջանական_դիրքերի_ուղղությամբ._ՊՆ
Նախարարությունից նաև հիշեցրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի առաջարկը` հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին տեղեկությունների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2024 14:38 Asia/Tehran
  • ՀՀ ԶՈւ–ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Նախարարությունից նաև հիշեցրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի առաջարկը` հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին տեղեկությունների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծման մասին։


. Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր այսօր՝ ժամը 06։45–ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարարությունից հիշեցնում են, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան–Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել:
Նշենք, որ այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հայկական կողմն իբր կրակ է բացել Նախիջևանի Հանրապետության զինված ուժերի դիրքերի ուղղությամբ: