Հայկական «խաղաղ ատոմը» այսօր կանգնած է բազմաթիվ աշխարհաքաղաքական ռիսկերի առաջ. Վահե Դավթյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i222400-Հայկական_խաղաղ_ատոմը_այսօր_կանգնած_է_բազմաթիվ_աշխարհաքաղաքական_ռիսկերի_առաջ._Վահե_Դավթյան
Իհարկե, հայկական «խաղաղ ատոմը» այսօր կանգնած է բազմաթիվ աշխարհաքաղաքական ռիսկերի առաջ: Սակայն պետք է հստակ գիտակցել, որ ԱԷԿ-ը բարդագույն տեխնոլոգիական օբյեկտ է, որի կոնսերվացումը տեղի չի ունենալու կոճակի սեղմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2024 14:23 Asia/Tehran
  • Հայկական «խաղաղ ատոմը» այսօր կանգնած է բազմաթիվ աշխարհաքաղաքական ռիսկերի առաջ. Վահե Դավթյան

Իհարկե, հայկական «խաղաղ ատոմը» այսօր կանգնած է բազմաթիվ աշխարհաքաղաքական ռիսկերի առաջ: Սակայն պետք է հստակ գիտակցել, որ ԱԷԿ-ը բարդագույն տեխնոլոգիական օբյեկտ է, որի կոնսերվացումը տեղի չի ունենալու կոճակի սեղմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը:

«Քանի որ էներգահամակարգից Հայկական ԱԷԿ-ի վթարային անջատումը բազմաթիվ զգացմունքային մեկնաբանությունների առիթ է ստեղծել, բերել որոշ պարզաբանումներ: 
Նախ՝ ինքս որևէ դավադրություն չեմ բացառում: Բայց մասնագիտական օբյեկտիվությունը ստիպում է փաստել, որ. 

1. կայծակի հարվածի վերաբերյալ պաշտոնական վարկածը հեռու չէ իրականությունից: Միջազգային պրակտիկայում նման միջադեպերը բազմաթիվ են: Գրեթե ամեն տարի կայծակի հարվածի պատճառով վթարային ռեժիմով կանգնեցվում են ատոմակայաններ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում և այլն: Միջինացված պատկերը հետևյալն է. կայծակը հարվածում է օդային գծին, միանում է պաշտպանության համակարգը, ինչի հետևանքով անջատվում է գեներատորը: Որպես կանոն, օբյեկտի աշխատանքը վերականգնելու համար անհրաժեշտ է մի քանի օր, 

2. ԱԷԿ-ի կոնսերվացումը տեղի չի ունենում մեկ ակնթարթում: Դա ժամանակատար ու ծախսատար գործընթաց է: Մոտավոր հաշվարկներով՝ Հայկական ԱԷԿ-ի կոնսերվացումը կարող է արժենալ մինչև 400-450 մլն ԱՄՆ դոլար, այն էլ առանց օգտագործված միջուկային վառելիքի ուտիլիզացման: Նկատենք, որ Գերմանիայում 17 ԱԷԿ-ի կոնսերվացումն ու ապամոնտաժումը գնահատվել է 18 մլրդ եվրո: 

Իհարկե, հայկական «խաղաղ ատոմը» այսօր կանգնած է բազմաթիվ աշխարհաքաղաքական ռիսկերի առաջ: Սակայն պետք է հստակ գիտակցել, որ ԱԷԿ-ը բարդագույն տեխնոլոգիական օբյեկտ է, որի կոնսերվացումը տեղի չի ունենալու կոճակի սեղմամբ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 30-ին` ժամը 21։55-ի սահմաններում Հայկական ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից։ Կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի։