Իրանական ընկերությունը կամուրջ է կառուցել Ալավերդիում
https://parstoday.ir/hy/news/armenia-i222646-Իրանական_ընկերությունը_կամուրջ_է_կառուցել_Ալավերդիում
Իրանական ընկերությունը կամուրջ է կառուցել մայիսին հեղեղումից տուժած Լոռու մարզում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2024 09:08 Asia/Tehran
  • Իրանական ընկերությունը կամուրջ է կառուցել Ալավերդիում

Իրանական ընկերությունը կամուրջ է կառուցել մայիսին հեղեղումից տուժած Լոռու մարզում։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

Նա նշեց, որ սեպտեմբերի 6-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ կմասնակցի կամրջի բացմանը:

«Սա մեր համագործակցության գեղեցիկ արդյունքներից մեկն է» - ասաց Սոբհանին:

ՏԿԵՆ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ կամուրջը կառուցվել է Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասում։

Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։