Երևանի պետական համալսարանում բացվել է Ֆիրդուսիի անվան դահլիճը
Սեպտեմբեր 06, 2024 13:02 Asia/Tehran
2024 թվականի սեպտեմբերի 6-ին Երվանի պետական համալսարանի Ֆիրդուսիի անվան դահլիճը պաշտոնական արարողությամբ բացվել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մալքոնյանի և ԵՊՀ-ի մի խումբ դասախոսների ու ուսանողների ներկայությամբ։
ԵՊՀ-ի Ֆիրդուսիի անվան դահլիճը վերանորոգվել է Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության աջակցությամբ ու ջանքերով։
Կեցցե՛ Հայաստանը
Կեցցե՛ Իրանը