Պենտագոնի պաշտոնյան ժամանել է Բաքու՝ քննարկելու անվտանգության ոլորտում հարաբերությունների ամրապնդման հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i222686-Պենտագոնի_պաշտոնյան_ժամանել_է_Բաքու_քննարկելու_անվտանգության_ոլորտում_հարաբերությունների_ամրապնդման_հարցեր
ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության եվրոպական-եվրասիական կենտրոնի ղեկավար Պատրիկ Պրայորը ժամանել է Բաքու՝ խորհրդակցությունների նպատակով: Այս մասին X-ի իր էջում հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2024 10:25 Asia/Tehran
  • Պենտագոնի պաշտոնյան ժամանել է Բաքու՝ քննարկելու անվտանգության ոլորտում հարաբերությունների ամրապնդման հարցեր

ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության եվրոպական-եվրասիական կենտրոնի ղեկավար Պատրիկ Պրայորը ժամանել է Բաքու՝ խորհրդակցությունների նպատակով: Այս մասին X-ի իր էջում հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը:

«Մենք ջերմորեն ողջունում ենք ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կից հետախուզական վարչության եվրոպական-եվրասիական կենտրոնի ղեկավար Պատրիկ Պրայորին, ով Բաքու է ժամանել Ադրբեջանի կառավարության հետ անվտանգության ոլորտում ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման հարցերի շուրջ խորհրդակցելու համար»,- նշել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին։