Սեպտեմբեր 08, 2024 16:40 Asia/Tehran
  • Սուրեն Պապիկյանը մեկնել է Հարավային Կորեա

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Հարավային Կորեա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը Կորեա է մեկնել այսօր` սեպտեմբերի 8-ին։

«Այցն աշխատանքային է»,– ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ սեպտեմբերի 6-ին աշխատանքային այցով Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլ է մեկնել նաև ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա Սեուլից պետք է մեկնի Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո և մի շարք հանդիպումներ ունենա:

 

Պիտակ