Երևան. Ոչ մի ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը
Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը Երեւանում Իրանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Ոչ մի ուժ չի կարող կտրել Իրանի եւ Հայաստանի տարածքային կապը»։
ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին ընդգծել է մեր երկրի (Իրանի) դիրքորոշումը միջազգային սահմանների անփոփոխության և աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության դեմ հակազդելու, ինչպես նաև մեր հարևանների տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում:
Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել ԻԻՀ դիրքորոշումները ՀՀ տարածքային ամբողջականությանն ու միջազգային սահմանների անփոփոխությանն աջակցելու գործում։
Նա ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի սահմանը խաղաղության, բարեկամության և խաղաղ համակեցության սահմանն է, և Հայաստանը առանձնահատուկ նշանակություն է տալիս ԻԻՀ հետ հարաբերություններին, և ոչ մի ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի միջև տարածքային կապը։
Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակումը լինելու է Հայաստանի ներքին կառույցների և նրա ազգային ու տարածքային ինքնիշխանության վերահսկողության ներքո՝ հայտարարելով, որ Հայաստանը դեմ է միջանցքի տրամաբանությամբ ճանապարհային ապաշրջափակմանը։
Այս հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր և մտքերի փոխանակում է տեղի ունեցել։