Նոյեմբերի 15-ից կգործարկվեն Երևան-Նյու Դելի ուղիղ չվերթերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i222784-Նոյեմբերի_15_ից_կգործարկվեն_Երևան_Նյու_Դելի_ուղիղ_չվերթերը
Կայքէջում արդեն հասանելի են ավիատոմսերը Երևան-Նյու Դելի ուղղությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2024 14:13 Asia/Tehran
  • Նոյեմբերի 15-ից կգործարկվեն Երևան-Նյու Դելի ուղիղ չվերթերը

Կայքէջում արդեն հասանելի են ավիատոմսերը Երևան-Նյու Դելի ուղղությամբ։

Նոյեմբերի 15-ից Հայաստանի և Հնդկաստանի միջև կգործարկվեն ուղիղ չվերթեր։ Այս մասին տեղեկացանք «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության պաշտոնական կայքից։

Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ Airbus 321-200 ինքնաթիռով:

Կայքէջում արդեն հասանելի են ավիատոմսերը Երևան-Նյու Դելի ուղղությամբ։ Արժեքը 75 հազար դրամ է։