ՌԴ փոխվարչապետ ՌԴ-ն պատրաստ է հարգել Հայաստանի ինքնիշխանությունը
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած պատվիրակությունը Ժամանել է Երևան։ Ալեքսեյ Օվերչուկը նաև Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է։
Ռուսաստանի փոխվարչապետը մասնակցել է միջկառավարական հանձնաժողովի նիստին, հանդիպումներ ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ ՌԴ փոխվարչապետն այսօր մայիսյան ջրհեղեղից հետո վերականգնված երկաթուղով մեկնել է տուժած Ալավերդի, այնտեղ պատասխանել է լրագրողների հարցերին:
Ռուսաստանը պատրաստ է միանալ տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացին և օգնել՝ ելնելով Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության սկզբունքներից՝ Հայաստանում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Ռուսաստսանի փոխվարչապետը հստակեցրել է, որ ապաշրջափակումը հնարավոր է նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների շրջանակում։