Գլխավոր դատախազը պետք է Նիկոլ Փաշինյանը դեմ քրեական գործ հարուցի. Կիմ Բալայան
ՀՀ գլխավոր դատախազը պետք է քրական գործ հարուցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության մեղադրանքով։ Այս մասին Մարզահամերգային համալիրի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Կիմ Բալայանը։
«Այս իշխանությունները հայերի հանդեպ ցեղասպանական գործողություններ են իրականացնում։ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը պետական դավաճանություն էր»,–ասաց Բալայանը։
Նրա խոսքով` այդ ամենը հանգեցրեց Արցախից հայերի զանգվածային տեղահանմանը։
«ՀՀ վարչապետի գործողությունները պետք է իրավական հետևանքներ ունենային նրա համար։ Օրենք ասում է` 1992 թվականի հուլիսի 8–ին մենք Գերագույն խորհրդով ընդունել ենք որոշում, որ ՀՀ որևէ պաշտոնյա իրավունք չունի Լեռնային Ղարաբաղը ճանաչել այլ հանրապետության կազմում։ Նիկոլ Փաշինյանը դա արեց, ինչո՞ւ քրեական գործ չհարուցվեց»,- լրագրողներին ասաց Բալայանը։
Նա ընդգծեց, որ ժողովուրդն ապստամբության իրավունք ունի և կարող է ապստամբել այս անօրինական ռեժիմի դեմ։
Sputnik․