ԱՄՆ-ն կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման շեմը
ԱՄՆ Կառավարությունը կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման շեմը՝ խթանելու ժողովրդավարության և տնտեսության զարգացումը երկրում։ Այս մասին հատնում է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելությունը։
«Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունն իրենց գործընկերության պատմության մեջ ևս մեկ կարևոր քայլ կատարեցին՝ ստորագրելով Զարգացմանն ուղղված դրամաշնորհային համաձայնագրի թիվ մեկ փոփոխությունը: Այս թարմացման շնորհիվ ավելի քան կրկնապատկվում է ԱՄՆ ՄԶԳ-ի համաձայնագրի շրջանակում տրամադրվող գումարի շեմը՝ 120 միլիոն դոլարից դառնալով 250 միլիոն դոլար, ինչպես նաև ընդլայնվում են համատեղ աշխատանքի ոլորտները:
Ընդլայնված համաձայնագիրը կներառի այնպիսի առանցքային ոլորտներ, ինչպիսիք են աղետների պայմաններում պատրաստվածությունը, կիբեռանվտանգությունը, պարենային և էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային համագործակցությունն ու առևտուրը, ժողովրդավարական գործընթացները և տնտեսական ներառական զարգացումը:
Նոր աշխարհակարգի ձևավորմանը և միջազգային ասպարեզում Ամերիկայի դիրքի անկմանը զուգահեռ Սպիտակ տունը հուսահատորեն ձգտում է փոխհատուցել այս հետամնացությունը և պատրաստ է գումար ծախսել այդ նպատակով, և Վաշինգտոնի ֆինանսական օգնությունը Երևանին կարելի է գնահատել այս համատեքստում։
ԱՄՆ-ի կառավարությունը Հարավային Կովկաս ներթափանցելու և այս տարածաշրջանն ապակայունացնելու համար, որոշել է մոտենալ Հայաստանին և փորձում է ձևացնել, թե ձգտում է աջակցել Երևանին, սակայն կուլիսներում Սպիտակ տունը հետապնդում է ապակայունացնող նպատակներ, որոնք կարող են սարսափելի հետևանքներ ունենալ ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի, հատկապես Հայաստանի համար։
Չարաշահելով Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածությունը, Ամերիկան փորձում է իրեն դրսևորել որպես ուժեղ միջնորդ և հակամարտությունները կարգավորող՝ սակայն կուլիսներում Սպիտակ տունը չի ցանկանում լուծել ոչ միայն կովկասյան հակամարտությունները, այլև ձգտում է սրել լարվածությունը, քանի որ այդ կերպ Սպիտակ տունը նոր լծակներ կգտնի Ռուսաստանի վրա ավելի մեծ ճնշում գործադրելու համար։