ՀՀ–ում է ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության տարածաշրջանային կենտրոնի տնօրենը
ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Պատրիկ Պրայորին Հայաստանում է:
Նրան ընդունել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նրանք նախանշել են համագործակցության հետագա ուղղությունները:
ԱԽ քարտուղարը կարևորել է Պրայորի այցը Հայաստան և գոհունակությամբ ընդգծել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների սերտ համագործակցության արդյունքում ձևավորված փոխգործակցությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք օրակարգային հարցերի շուրջ և նախանշել համագործակցության հետագա ուղղությունները, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ անվտանգային համակարգի կատարելագործմանն ու արդիականացմանը նպատակաուղղված բարեփոխումները:
Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու շոշափել արտատարածաշրջանային անվտանգային միջավայրին առնչվող որոշ հարցեր։