ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը Երեվան քաղաքի տոնի առիթով շնորհավորել է երևանցիներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i224314-ՀՀ_ում_ՌԴ_դեսպանատունը_Երեվան_քաղաքի_տոնի_առիթով_շնորհավորել_է_երևանցիներին
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի 2806-ամյակի առթիվ՝ մաղթելով, որ Երևանը զարգանա ու բարգավաճի։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 13, 2024 15:03 Asia/Tehran
  • ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը Երեվան  քաղաքի տոնի առիթով շնորհավորել է երևանցիներին

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի 2806-ամյակի առթիվ՝ մաղթելով, որ Երևանը զարգանա ու բարգավաճի։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։

«Հին ավանդույթներն ու արդիականությունը ներդաշնակորեն համադրող Հայաստանի մայրաքաղաքին մաղթում ենք շարունակել ուրախացնել յուրահատուկ ճարտարապետությամբ և անսահման հյուրընկալությամբ»,- գրված է ուղերձում։

Ռուսաստանի դեսպանատնից մաղթում են Երևանին նաև զարգացնել եղբայրական կապերը Ռուսաստանի քաղաքների հետ: