Մեկնաբանություն - Հայացք Կազանում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը
ՌԴ Կազան քաղաքում, ԲՐԻԿՍ խմբի 16-րդ գագաթնաժողովի շրջանակում, կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Կողմերը քննարկել են խաղաղության համաձայնագրի, սահմանազատման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ երկկողմ օրակարգը։
Երկու երկրների ղեկավարների հանդիպումը՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացի արագացումն ընդգծելու նպատակով, կարևոր է, քանի որ Երևանը պնդում է, որ համաձայնագիրը ստորագրվի հնարավորիսն շուտ, և համոզված է, որ Հարավային Կովկասում  զարգացման ծրագրերի առաջխաղացումը կախված է կայուն խաղաղությունից։ 
Հանդիպմանն Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են, որ ԱԳ նախարարները կշարունակեն երկկողմ բանակցությունները՝ խաղաղության համաձայնագրի հնարավորինս արագ ստորագրման համար։
Հաշվի առնելով Հարավային Կովկասի գործերին արտաքին ուժերի միջամտությունը՝ Հայաստանում մտավախություն կա, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում ոչ պատերազմ,  ոչ խաղաղություն իրավիճակը կհանգեցնի անվերահսկելի հակամարտությունների։
Ղարաբաղի շուրջ հակամարտությունը երկար տարիրներ ազդել է Բաքվի և Երևանի հարաբերությունների վրա։ Այդ հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 40 հազար  մարդ, հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են։ 2020թ․ 44-օրյա պատերազմի արդյունքում , Ադրբեջանն, ինչպես նշվում էր, Թուրքրայի աջակցությամբ, հետ վերցրեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը։ 
Կարծես թե այս իրավիճակը բավարարում է նաև Հայաստանին, որը  ձգտում է խաղաղության համաձայնագիր կնքել Բաքվի հետ։ Որովհետև արտաքին միջամտության արդյունքում, կողմերի միջև  կարող են  վեճեր ծագել  այնպիսի հարցերի շուրջ, ինչպես՝ տարանցիկ ուղիները։   
Տարածաշրջանից դուսր գտնովղ երկրները փորձում են Հայաստանին պարտադրել կապի ուղիների վերաբերյալ իրենց պայմանները։ Օրինակ՝  օտարերկրյա ուժերի կողմից ճանապարհների վերահսկողությունը, ինչը համարվում է Հայաստանի ազգային ինքնիշխանության ակնհայտ խախտում և կարող է հանգեցնել այդ երկրի մի հատվածի կորստին։
 Ուստի, թեև, ըստ Ադրբեջանի և ՌԴ նախագահների ու ՀՀ վարչապետի եռակողմ հայտարարության Բաքվի և Երևանի միջև ռազմական հակամարտությունն ավարտվել է, սակայն Հայաստանի տեսանկյունից  Բաքվի և Ադրբեջանի համախոհների կողմից ցամաքային կապի ուիների վերաբերյալ պահանջների արդյունքում կարող է նոր բախում տեղի ունենալ, քանի որ Որովհետև Երևանի իշխանությունը չի ընդունում այդ կապակցությամբ որևէ պայման։
 Ուստի Երևանը ցանկանում է արագացնել Ադրբեջանի հետ խաղաղության  պայմանագրի ստորագրումը, որպեսզի  կարողանա իրականացնել իր զարգացման ծրագրերը՝ ներգրավելով օտարերկրյա ներդրումներ։