ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել Իրանում, Սիրիայում և Թուրքմենստանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i225076-ՀՀ_նախագահը_նոր_դեսպաններ_է_նշանակել_Իրանում_Սիրիայում_և_Թուրքմենստանում
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով նոր դեսպաններ են նշանակվել Իրանում, Սիրիայում և Թուրքմենստանում։
(last modified 2025-11-23T15:26:47+00:00 )
Հոկտեմբեր 31, 2024 18:03 Asia/Tehran
  • ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել Իրանում, Սիրիայում և Թուրքմենստանում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով նոր դեսպաններ են նշանակվել Իրանում, Սիրիայում և Թուրքմենստանում։

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան է նշանակվել Գրիգոր Հակոբյանը, Սիրիայում` Ռուբեն Խարազյանը, իսկ Թուրքմենստանում` Արսեն Ավագյանը։

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Գրիգոր Հակոբյանը նշանակվել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Գրիգոր ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թեհրան)»,- ասված է հրամանագրում։

Մինչ այս Արսեն Ավագյանը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր Իրանում։ Ռուբեն Խարազյանն էլ ՀՀ դեսպանն էր Թուրքմենստանում։

Նախագահի ևս մեկ հրամանագրով Սիրիայից հետ է կանչվել դեսպան Տիգրան Գևորգյանը։