Իրանի մշակույթը, քաղաքակարթությունն ու զբոսաշրջային գրավչությունները ներկայացվել են հայ հանդիսատեսի ուշադրությանը
Երևանի Կպաույտ մզկիթում բացվել է ցուցահանդես, որի շրջանակներում ներկայացվել են Իրանի մշակույթը, քաղաքակարթությունն ու զբոսաշրջային գրավչությունները։
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը մեծ ընդունելության է արժանացել ինչպես Հայաստանի հայերի, այնպես էլ տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկների, հայ դպրոցականների և ուսանողների կողմից։
Ցուցահանդեսին ներկա են գտնվել նաև Երևանի թիվ 185 դպրոցի պարսկերեն լեզվի դասարանի աշակերտներն ու նրանց ուսուցիչը։ Աշակերտները ծանոթացել են Իրանի հարուստ պատմությանն ու մշակույթին, ինչպես նաև Կապույտ մզկիթին, որը Հայաստանի կարևորագույն պատմական հուշարձաններից և իրանական-իսլամական մշակույթի խորհրդանիշը։
Աշակերտենրին դիմավոել է ԻԻՀ դեսպանության մշակութային կցորդ պարոն Ասադին, ով նրանց բացատրել է Կապույտ մզկիթի մշակութային և պատմական նշանակությունը։ Պարոն Ասադին նշել է, որ այս պատմական հուշարձանը կամրջի դեր ունի իրանական և հայկական մշակույթների միջև, և Հայաստանի երիտասարդ սերունդը պետք է ծանոթանա այս պատմական ժառանգությանը։
Այցելուները ծանոթացել են նաև մզկիթի տարածքում գործող մշտական ցուցահանդեսում ներկայացված իրանական ավանդական արվեստի տարբեր գործերին, այդ թվում՝ գորգերին, խեցեղենին, ձեռագործ աշխատանբքներին։
Մշակութային ծրագրի ավարտին այցելուներին հանձնվել են նվերներ՝ որպես Իրանի և Հայաստանի ժողովուրդների բարեկամության և մշակութային համագործակցության խորհրդանիշ։