Այս տարի Հայաստանը Իրանից առաջին անգամ ավելի շատ է գազ ներմուծելու. Սանոսյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i225226-Այս_տարի_Հայաստանը_Իրանից_առաջին_անգամ_ավելի_շատ_է_գազ_ներմուծելու._Սանոսյան
Այս տարի առաջին անգամ Հայաստանը Իրանից ավելի շատ է գազ ներմուծելու։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 04, 2024 14:25 Asia/Tehran
  • Այս տարի Հայաստանը Իրանից առաջին անգամ ավելի շատ է գազ ներմուծելու. Սանոսյան

Այս տարի առաջին անգամ Հայաստանը Իրանից ավելի շատ է գազ ներմուծելու։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Այս տարիներին Իրանից ներմուծվող գազի ծավալը միջինացված եղել է օրական 1 մլն խմ գազ, իսկ տարեկան կազմել է 360–370 մլն խմ։ Այս տարի մենք արդեն իսկ անցել ենք 370 մլն խմ–ի ներմուծումը, որին համարժեք ՀՀ–ն էլեկտրաէներգիա է արտահանել»,– նշեց նախարարը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի և Իրանի միջև «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը ստորագրվել է 2022 թվականին, որը 2023 թվականին երկարաձգվեց մինչև 2030 թվականը։

Սանոսյանը նշեց, որ բավական երկար ժամանակ հայկական կողմը իրանի գործընկերների հետ բանակցել է պայմանագիրը երկարաձգելու շուրջ։

«Կարծում եմ` լավ պայմանագիր է, բոլոր կողմերի համար շատ շահավետ։ Նորմալ աշխատանքային կարգով շարունակում ենք մեր գործողությունները»,– ասաց Սանոսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին դեռ հուլիսին էր ասել, որ իրանական գազի արտահանումը Հայաստան մոտ ժամանակներս կկրկնապատկվի։