Երևանի պատասխանը Հայաստանի զենքի ձեռքբերման հետ կապված Բաքվի մտահոգություններին
(last modified Fri, 08 Nov 2024 07:35:14 GMT )
Նոյեմբեր 08, 2024 11:05 Asia/Tehran
  • Երևանի պատասխանը Հայաստանի զենքի ձեռքբերման հետ կապված Բաքվի մտահոգություններին

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարն արձագանքել է իր երկրի զենքի ձեռքբերման հետ կապված Ադրբեջանի մտահոգություններին.

Ըստ Sahab ցանցի հաղորդագրության՝ վկայակոչելով Իրանի ուսանողական լրատվական գործակալությանը (ISNA), Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար  Վահան Կոստանյանը  հինգշաբթի օրը նշել է. Հայաստանի ռազմական ձեռքբերումներն արվում են երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով: 

Նա կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանից պարբերաբար հնչող մտահոգություններին Հայաստանի կողմից սպառազինության ձեռքբերումների վերաբերյալ նշեց.

«Հայաստանի ռազմական ձեռքբերումներն արվում են Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով և ուղղված չեն որևէ մեկի դեմ»։

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի և Ֆրանսիայի միջև սպառազինությունների գործարքն անօրինական էր անվանել և հայտարարել, որ նման գործողությունը վտանգ է ներկայացնում Բաքվի համար։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը գարնան վերջին հայտարարեց Ֆրանսիայի հետ երկկողմ ռազմական համագործակցության ոլորտում համաձայնագրի մասին։

Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանը բախվեցին Ղարաբաղյան հարցի շուրջ։

2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի Հանրապետությունը ներխուժեց  Լեռնային Ղարաբաղ  և ստիպեց տասնյակ հազարավոր էթնիկ հայերի փախչել այդտեղից։

Կովկասյան տարածաշրջանի երկու հարեւան երկրներն այժմ զբաղված են սահմանազատման գործընթացով։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո երկու ավանդական դաշնակիցների՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները նույնպես սրվել են, և Երևանը Կրեմլին մեղադրում է Ադրբեջանի Հանրապետությունից իրեն պաշտպանելու հարցում ձախողման մեջ: