Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները «սառեցված են». Ալիևը՝ ժամկետների մասին
(last modified Sun, 10 Nov 2024 10:45:53 GMT )
Նոյեմբեր 10, 2024 14:15 Asia/Tehran
  • Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները «սառեցված են». Ալիևը՝ ժամկետների մասին

Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները Բաքվում անցկացվելիք COP29 կլիմայական համաժողովից հետո։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում։

Հեռախոսազրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ։ Բեռլինը, ըստ ամենայնի, ցանկանում է տիրանալ Վաշինգտոնի նախաձեռնությանը, որը կողմերին դրդել էր պայմանագիրը ստորագրել որքան հնարավոր է շուտ, նույնիսկ ԱՄՆ ընտրություններից առաջ։

Ինչպես հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, Շոլցը զրույցի ընթացքում նշել է, որ Բեռլինը կողմերին կոչ է անում համարձակ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Ալիևը Շոլցի հետ զրույցում Երևանին մեղադրել է փաստաթղթի տեքստի առաջարկների «զգալի ուշացման» մեջ՝ նշելով, որ դա բացասաբար է անդրադարձել գործընթացի վրա։ Նա նաև հավելել է, որ կողմերը մոտ են փաստաթղթի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն, և բանակցությունները կշարունակվեն СОР 29-ի ավարտից հետո։

Հավելենք, որ COP29-ը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-22-ը։