Բաքվի հետ ռազմավարական գործարք կնքելու կարիք կա. Փաշինյանը պատմեց կազանյան զրույցի մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i225602-Բաքվի_հետ_ռազմավարական_գործարք_կնքելու_կարիք_կա._Փաշինյանը_պատմեց_կազանյան_զրույցի_մասին
Խաղաղ գոյակցության համար Հայաստանը և Ադրբեջանը ոչ միայն խաղաղության պայմանագիր, այլև ռազմավարական գործարք կնքելու կարիք ունեն։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2024 14:39 Asia/Tehran
  • Բաքվի հետ ռազմավարական գործարք կնքելու կարիք կա. Փաշինյանը պատմեց կազանյան զրույցի մասին

Խաղաղ գոյակցության համար Հայաստանը և Ադրբեջանը ոչ միայն խաղաղության պայմանագիր, այլև ռազմավարական գործարք կնքելու կարիք ունեն։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանը և Ադրբեջանը խաղաղ գոյակցության համար ունեն ոչ միայն խաղաղության պայմանագրի, այլև ռազմավարական գործարք կնքելու կարիք, թե ինչ բանաձևերի շրջանակում ենք մենք առաջիկա հարյուրամյակներում որպես անկախ պետություններ պատրաստվում կողք կողքի ապրել»,– ընդգծեց նա։

Անդրադառնալով ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովին իր մասնակցությանը` Փաշինյանն այն շատ արդյունավետ համարեց։ Նա գոհունակություն հայտնեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր շփումներից և նշեց, որ Ալիևի հետ զրույցը շատ կարևոր էր։

 

Sputnik.