Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր առաջարկները փոխանցել է Ադրբեջանին. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i225604-Հայաստանը_խաղաղության_պայմանագրի_վերաբերյալ_իր_առաջարկները_փոխանցել_է_Ադրբեջանին._Փաշինյան
Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր առաջարկները փոխանցել է Ադրբեջանին։ Այսմասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2024 14:41 Asia/Tehran
  • Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր առաջարկները փոխանցել է Ադրբեջանին. Փաշինյան

Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր առաջարկները փոխանցել է Ադրբեջանին։ Այսմասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խաղաղության պայմանագրի` մնացած երկու հոդվածների վերաբերյալ մեր առաջարկները երեկ,թե առաջին օրը փոխանցել ենք Ադրբեջանին»,– հայտարարեց նա։

Անդրադառնալով Կազանում տեղի ունեցած ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովի շրջանակում իր ունեցած հանդիպումներին` ՀՀ վարչապետը նշեց, որ նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման հարցում կարող ենք ունենալ փոխադարձ ընդունելի լուծում։

«Կազանում կարևոր իրադարձությունն այն էր, որ շատ նման է նրան, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման հարցում կարող ենք ունենալ լուծում, որը փոխադարձ լիարժեք ընդունելի կլինի»,– հայտարարեց նա։

Փաշինյանն ասաց, որ այս առաջարկը ևս հայկական կողմը գրավոր ձևով փոխանցել է Ադրբեջանին։

Sputnik.