Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում. ցնցումները զգացել են Սյունիքում
(last modified Mon, 18 Nov 2024 10:04:57 GMT )
Նոյեմբեր 18, 2024 13:34 Asia/Tehran
  • Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում. ցնցումները զգացել են Սյունիքում

Իրան–Ադրբեջան–Հայաստան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը նոյեմբերի 18-ին` տեղական ժամանակով 12:41-ին, Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում՝ Ահար քաղաքից 65 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ»,– ասված է հաղորդագրությունում:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում, ինչպես նաև Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր և Ներքին Հանդ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ։