Երևանում կայացել է «Առանց ինձ ո՞նց ես մնալու» գրքի շնորհանդեսը
Երևանի Կապույտ մզկիթում, Իրանի և գրքի տասնյակ սիրահարների ներկայությամբ կայացել է «Առանց ինձ ո՞նց ես մնալու» գրքի շնորհանդեսը։
Ժորժ Աբրահամյանի հեղինակած այս գիրքը հայերեն լեզվով մի քանի պատմվածքների ժողովածու է, որոնք վերաբերում են իրանահայերի կյանքին, հայրենիքի հանդեպ նրանց սիրուն, մուսուլման հարևանների հետ բարեկամությանը և պատվաբեր կյանք վարելու նրանց ամենօրյա ջանքերին:

Այս միջոցառման բանախոսներից մեկը նշեց. «Այս պատմվածքների հերոսները պարզ ու շատ սիրելի մարդիկ են, ովքեր իրենց առօրյայում և խնդիրների կողքին ունեն յուրահատուկ հատկանիշ՝ և դա կյանքի գեղեցկությունը տեսնելու կարողությունն է։
Ըստ բանախոսների՝ այս գիրքը խորհրդավոր և սիրով լեցուն գեղեցիկ պատկեր է ներկայացնում իրանահայ համայնքից։

Հարկ է նշել, որ «Առանց ինձ ո՞նց ես մնալու» գիրքը լույս է տեսել Հայաստանի «Զանգագ» հրատարակչության կողմից։ Անցյալ տարի Զանգագը հրատարակեց Ժորժ Աբրահամյանի հեղինակած Հաֆեզի գազելների հայերեն թարգմանությունը, որը լավ ընդառաջվեց և վերահրատարակվեց։
«Զանգագ» հրատարակչությունն այժմ հրատարակում է Աբրահամյանի թարգմանությամբ Շամսի գազելներն ու Մոլանայի Մասնավի Մանավի գիրքը։