Խաղաղության պայմանագրի 90 տոկոսը համաձայնեցված է․ Փաշինյան
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի կետերի 90 տոկոսը համաձայնեցված են։
Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, որ ադրբեջանական կողմը պարբերաբար հրապարակումներ է անում, թե Հայաստանը նոր սադրանքներ է պատրաստում իրենց դեմ։
«Այդ հրապարակումների հիմնական թեզն այն է, որ Հայաստանին կամ անձամբ ինձ ներքաղաքական առումներով պետք է պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ։ Մինչդեռ, ցանկացած դիտորդ կարող է տեսնել, որ կառավարող թիմին և կոնկրետ ինձ ձեռնտու է, որպեսզի տարածաշրջանում իրադրությունը կայուն լինի։ Կան ուժեր, որոնք շահագրգռված են տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելով։ Մենք չպետք է տրվենք որևէ սադրանքի և անհոգնել պարզաբանենք մեր դիրքորոշումը՝ Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունենք»,- նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը և Ադրբեջանը քաղաքական մակարդակում ևս մեկ իրավական քայլ են արել՝ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ ՀՀ վարչապետը շեշտեց՝ առաջիկայում, փոխադարձ համաձայնությամբ պետք է դելիմիտացիայի պրոցես սկսեն հաջորդ հատվածում։
arm.sputniknews