Հայաստանը «պետք» է բանակցություններ սկսի «արևմտյան ադրբեջանական» համայնքի հետ. Ալիև
https://parstoday.ir/hy/news/armenia-i226528-Հայաստանը_պետք_է_բանակցություններ_սկսի_արևմտյան_ադրբեջանական_համայնքի_հետ._Ալիև
Հայաստանը «պետք» է բանակցություններ սկսի, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանական» համայնքի հետ և գործնական քայլեր ձեռնարկի նրանց հիմնարար իրավունքները վերականգնելու համար. նման պնդմամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2024 07:33 Asia/Tehran
  • Հայաստանը «պետք» է բանակցություններ սկսի «արևմտյան ադրբեջանական» համայնքի հետ. Ալիև

Հայաստանը «պետք» է բանակցություններ սկսի, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանական» համայնքի հետ և գործնական քայլեր ձեռնարկի նրանց հիմնարար իրավունքները վերականգնելու համար. նման պնդմամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Բացի այդ, Հայաստանը պետք է թույլ տա ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության այցը և համագործակցի այս ոլորտում՝ վերահսկելու «մեր ժողովրդին պատկանող պատմամշակութային ժառանգության»  ոչնչացման և աղավաղման հետ կապված իրավիճակը»,- ասել է նա:

Նշենք, որ Բաքվում անցկացվում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի»  համայնքի 2-րդ միջազգային համաժողովը՝ «Վերադարձի իրավունք. արդարության ապահովում Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար» թեմայով։

«Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ Բաքուն նկատի ունի ՀՀ ինքնիշխան տարածքը: