Բաքուն մերժել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու առաջարկը. ԶԼՄ
https://parstoday.ir/hy/news/armenia-i226552-Բաքուն_մերժել_է_Հայաստանի_և_Ադրբեջանի_ԱԳ_նախարարների_հանդիպում_կազմակերպելու_առաջարկը._ԶԼՄ
Հայկական կողմը համաձայնություն տվել է, որ Մալթայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացվի։ Sputnik Արմենիային այս մասին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2024 14:39 Asia/Tehran
  • Բաքուն մերժել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու առաջարկը. ԶԼՄ

Հայկական կողմը համաձայնություն տվել է, որ Մալթայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացվի։ Sputnik Արմենիային այս մասին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Պաշտոնական Բաքուն մերժել է Մալթայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումն անցկացնելու առաջարկը, որը ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ 

 Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։

Խոսքը վերաբերում է ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարական խորհրդի շրջանակում հանդիպում անցկացնելուն։

Դիվանագիտական աղբյուրը նշել է, որ Բաքուն առհասարակ չի ցանկանում ԱՄՆ-ի մասնակցությունը խաղաղության օրակարգին, քանի որ ադրբեջանական կողմի գնահատմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը անարդար, կանխակալ քաղաքականություն է վարում Ադրբեջանի նկատմամբ։

Sputnik Արմենիան փորձում է տեղեկությունները ճշտել ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Միրզոյանը դեկտեմբերի 4-ից 5-ը աշխատանքային այցով կգտնվի Մալթայում՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը։ Մալթա է մեկնել նաև Բայրամովը։ ԱԳՆ–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մալթայում Միրզոյան–Բայրամով հանդիպում չի նախատեսվում։

arm.sputniknews