«Առասպելական» մեծ Հայաստանի մասին երազանքները խոչընդոտում են տևական խաղաղության հասնելուն. Ալիև
https://parstoday.ir/hy/news/armenia-i226558-Առասպելական_մեծ_Հայաստանի_մասին_երազանքները_խոչընդոտում_են_տևական_խաղաղության_հասնելուն._Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «առասպելական» մեծ Հայաստանի մասին երազանքները խոչընդոտում են տևական խաղաղության հասնելուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2024 14:56 Asia/Tehran
  • «Առասպելական» մեծ Հայաստանի մասին երազանքները խոչընդոտում են տևական խաղաղության հասնելուն. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «առասպելական» մեծ Հայաստանի մասին երազանքները խոչընդոտում են տևական խաղաղության հասնելուն:

Նա հավելել է, որ խաղաղության գործընթացին խանգարում են նաև ՀՀ Սահմանադրության մեջ առկա «տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ», Հայաստանի կողմից արագ զինվելը:

Ալիևն այս մասին ասել է Բաքվում «Վերադարձի իրավունք. արդարության ապահովում Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար» թեմայով անցկացված, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի»  համայնքի 2-րդ միջազգային համաժողովի մասնակիցներին:

«Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ Բաքուն նկատի ունի ՀՀ ինքնիշխան տարածքը:

tert.am