2024թ. հունվար-հոկտեմբերին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 6%-ով. Գևորգյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i226632-2024թ._հունվար_հոկտեմբերին_Հայաստան_այցելած_զբոսաշրջիկների_թիվը_նվազել_է_6_ով._Գևորգյան
2024 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 6%-ով: Ամփոփելով 2024 թվականը՝ այս մասին հայտնեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2024 13:19 Asia/Tehran
  • 2024թ. հունվար-հոկտեմբերին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 6%-ով. Գևորգյան

2024 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 6%-ով: Ամփոփելով 2024 թվականը՝ այս մասին հայտնեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը:

Հունվար-հոկտեմբերին Հայաստան է այցելել 1 926 405 զբոսաշրջիկ: Գրեթե կեսը ՀՀ են ժամանել Ռուսաստանից։

«Մեզ մոտ աննշան անկում է նկատվում, սակայն մինչև տարեվերջ ակնկալում ենք 2,1 մլն զբոսաշրջիկ», - ասաց Գևորգյանը:

Ավելի վաղ Sputnik Արմենիային տված հարցազրույցում Գևորգյանը խոսել էր զբոսաշրջային հոսքի կրճատման հիմնական պատճառների մասին։

Հիշեցնենք, որ դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվում են Ռուսաստանից (43%), Վրաստանից (11%) և Իրանից (7%):