Նախազգուշացում՝ Հայաստանին ամերիկյան աջակցության նպատակների ու հետեւանքների մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i226748-Նախազգուշացում_Հայաստանին_ամերիկյան_աջակցության_նպատակների_ու_հետեւանքների_մասին
 Tasnim լրատվական գործակալությունը իր հոդվածում, անդրադառնալով Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի վերջին հանդիպմանը, նախազգուշացրել է Հայաստանին Ամերիկայի աջակցության նպատակների և հետևանքների մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2024 13:44 Asia/Tehran
  • Նախազգուշացում՝ Հայաստանին ամերիկյան աջակցության նպատակների ու հետեւանքների մասին

 Tasnim լրատվական գործակալությունը իր հոդվածում, անդրադառնալով Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի վերջին հանդիպմանը, նախազգուշացրել է Հայաստանին Ամերիկայի աջակցության նպատակների և հետևանքների մասին։

Հոդվածում ասվում է. «Անկասկած, Ամերիկայի աջակցությունը Հայաստանին ցույց է տալիս Վաշինգտոնի ռազմավարական շահերը տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու համար։ Ռազմական, ենթակառուցվածքների և կիբերանվտանգության ոլորտներում աջակցությունը այս համագործակցության կարևորագույն կողմերից մեկն է. Բայց այս քաղաքականությունը մեծացնում է լարվածությունը տարածաշրջանում և Հայաստանը դարձնում է աշխարհաքաղաքական մրցակցության կենտրոն»։

Միաժամանակ տարածաշրջանում ամերիկյան ակտիվությունը թուլացնում է Մոսկվայի ավանդական գերակայությունը և Հարավային Կովկասը վերածում աշխարհաքաղաքական մրցակցության նոր ասպարեզի։ Վաշինգտոնի բարեփոխումների քաղաքականությունը մեծացնում է Հայաստանի տնտեսական և ռազմական կախվածությունը Ամերիկայից և սահմանափակում հարևանների հետ շփվելու այս երկրի հնարավորությունները:

ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմական, անվտանգության և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ընդլայնումը բազմաթիվ ռիսկեր և մարտահրավերներ է բերում Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։ Այս ռիսկերի թվում կարելի է նշել հետևյալը.

1. Տարածաշրջանային կայունության նկատմամբ սպառնալիքը. Հայաստանի ռազմական ստանդարտների փոփոխությունը ՆԱՏՕ-ի չափանիշներին կարող է մեծացնել լարվածությունը և անկայունությունը տարածաշրջանում:

2. Կիբեր օպերացիաների կենտրոնի ռիսկերը. Միացյալ Նահանգների աջակցությամբ ստեղծված այս կենտրոնի նպատակներն ու ակտիվություններն անորոշ են և անհանգստացնող հարևան երկրների համար։

Պետք է նշել, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև համագործակցության խորացումը կարող է Հարավային Կովկասում խորը փոփոխությունների գործոն դառնալ․ Բայց այս զարգացումները իրենց հետ բերում են ոչ միայն հնարավորություններ, այլ նաև լուրջ մարտահրավերներ և խնդիրներ, որոնք կարող են ազդել տարածաշրջանում աշխարհաքաղաքական կայունության և ուժերի հավասարակշռության վրա։