«Զվարթնոց» օդանավակայանից Երևան–Բաքու թռիչք է իրականացվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i226802-Զվարթնոց_օդանավակայանից_Երևան_Բաքու_թռիչք_է_իրականացվել
Այսօր «Զվարթնոց» օդանավակայանից Երևան–Բաքու թռիչք է իրականացվել։ Այս մասին տեղեկանում ենք flightradar կայքից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2024 14:15 Asia/Tehran
  • «Զվարթնոց» օդանավակայանից Երևան–Բաքու թռիչք է իրականացվել

Այսօր «Զվարթնոց» օդանավակայանից Երևան–Բաքու թռիչք է իրականացվել։ Այս մասին տեղեկանում ենք flightradar կայքից։

«Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունից Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին, որ թռիչք եղել է։

«Միջազգային կազմակերպության կողմից պատվիրված չարտերային չվերթ է»,- պարզաբանեցին մամուլի ծառայությունից։

«Զվարթնոցից» նշեցին նաև, որ տարբեր ժամանակներում տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից չարտերային չվերթեր են իրականացվում Բաքու և հակառակ ուղղությամբ։ Սա առաջին չվերթը չէ։

Նշենք, որ չվերթն իրականացրել է լեհական Enter.Air-ը։

arm.sputniknews