Փաշինյանին սպասում են Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին. Պեսկով
https://parstoday.ir/hy/news/armenia-i226892-Փաշինյանին_սպասում_են_Սանկտ_Պետերբուրգում_ԱՊՀ_ոչ_պաշտոնական_գագաթնաժողովին._Պեսկով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասում են Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 25-26-ը կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2024 11:53 Asia/Tehran
  • Փաշինյանին սպասում են Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին. Պեսկով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասում են Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 25-26-ը կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պուտինը նման ոչ պաշտոնական գագաթնաժողովները «բարեկամական շրջապատում» զրույցներ է որակում, որոնց ընթացքում քննարկվում են տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցեր։Ավելի վաղ Պեսկովն ասել էր, որ դեկտեմբերի 13-ին Մոսկվա կատարած այցի համատեքստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ծրագրեր չկան: 

Փաշինյանը ժամանել է Մոսկվա, որտեղ այսօր նրա նախագահությամբ տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

https://www.tert.am/am/news/2024/12/13/peskov/4217158