Փաշինյանը ԵԱՏՄ-ում ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման համար փոխզիջումների անհրաժեշտություն է տեսնում
https://parstoday.ir/hy/news/armenia-i226914-Փաշինյանը_ԵԱՏՄ_ում_ընդհանուր_էներգետիկ_շուկայի_ձևավորման_համար_փոխզիջումների_անհրաժեշտություն_է_տեսնում
ԵԱՏՄ-ն ի սկզբանե ստեղծվել է և շարունակում է զարգանալ ընդհանուր տարածքների ձևավորման տրամաբանությամբ՝ ներառելով ընդհանուր էներգետիկ շուկան, սակայն գործնականում այս սկզբունքի իրականացումը բախվում է տարբեր դժվարությունների, ինչի հետևանքով հայտարարված որոշ նախաձեռնություններ գործում են ոչ լիարժեք։  
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2024 06:42 Asia/Tehran
  • Փաշինյանը ԵԱՏՄ-ում ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման համար փոխզիջումների անհրաժեշտություն է տեսնում

ԵԱՏՄ-ն ի սկզբանե ստեղծվել է և շարունակում է զարգանալ ընդհանուր տարածքների ձևավորման տրամաբանությամբ՝ ներառելով ընդհանուր էներգետիկ շուկան, սակայն գործնականում այս սկզբունքի իրականացումը բախվում է տարբեր դժվարությունների, ինչի հետևանքով հայտարարված որոշ նախաձեռնություններ գործում են ոչ լիարժեք։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Հաշվի առնելով այս հատվածի բարդ կառուցվածքն՝ ընդհանուր էներգետիկ շուկայի արդյունավետությունն ու ժամանակին ձևավորումը կախված է կողմերի՝ փոխզիջումային լուծում գտնելու պատրաստակամությունից։ Վստահ եմ, որ համակարգված մոտեցումը, շահերի համաձայնեցումը և փոխզիջումների գնալու պատրաստակամությունը կօգնի ամրապնդել էներգետիկ անվտանգությունն, ինչպես նաև արագացնել ընդհանուր էներգետիկ շուկայի ստեղծման գործընթացը»,-նշեց վարչապետը։ 

Նա հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է փոխշահավետ համագործակցությանն՝ ուղղված ԵԱՏՄ-ի գործառույթների արդյունավետության բարձրացմանն ու գործնական արդյունքներին։