Հայաստանի բնական դաշնակիցներն են՝ Իրանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը. Շավարշ Քոչարյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i226946-Հայաստանի_բնական_դաշնակիցներն_են_Իրանը_Ռուսաստանը_Հնդկաստանը_Չինաստանը._Շավարշ_Քոչարյան
Փոքր Հայստանը, որպեսզի դիմակայի այն մարտահրավերներինմ այն վտանգներին, որը կա իր առջեւ ծառացած, մասնավորապես՝ Թուրքիա, Ադրբեջան եւ այլն, նա պետք է՝ ունենա դաշնակիցներ: Այս մասին այսօր տեղի ունեցած «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալի՞ք, թե՞ հնարավորություն» խորագրով միջազգային խորհրդաժողովին ասել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Շավարշ Քոչարյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2024 05:50 Asia/Tehran

Փոքր Հայստանը, որպեսզի դիմակայի այն մարտահրավերներինմ այն վտանգներին, որը կա իր առջեւ ծառացած, մասնավորապես՝ Թուրքիա, Ադրբեջան եւ այլն, նա պետք է՝ ունենա դաշնակիցներ: Այս մասին այսօր տեղի ունեցած «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալի՞ք, թե՞ հնարավորություն» խորագրով միջազգային խորհրդաժողովին ասել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Շավարշ Քոչարյանը:

«Ռուսաստանը Թուրքիայի հետ հարաբերություններում շեշտը դրել է տնտեսական շահի վա: Թուրքիան՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում շեշտը դրել է աշխարհաքաղաքական շահի վրա, ո՞վ շահեց, մենք այսօր տեսնում ենք Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններում: Այստեղից հետեւում է, որ ցանկացած տնտեսական շահ պետք է տեավորվի քաղաքական շահի մեջ եւ այդ շահը պետք է լինի ոչ միայն պետության, այլ իր պոտենցիալ դաշնակիցների: Փոքր Հայստանը, որպեսզի դիմակայի այն  մարտահրավերներինմ այն վտանգներին, որը կա իր առջեւ ծառացած, մասնավորապես՝ Թուրքիա, Ադրբեջան եւ այլն, նա պետք է՝ ունենա դաշնակիցներ: Դաշնակիցներ ունենալու համար դու պետք է ունենաս քո շահը, որը պետք է արտահայտես: Եթե արտահայտես, կունենաս դաշնակիցներ,  եթե չարտահայտես դաշնակիցներ չես ունենա, կունենաս միայն հակառակորդներ»,-ասաց նա:

Քոչարյանի համոզմամբ ՀՀ տնտեսակլան շահը հետեւյալն ՝ Պարսից ծով, Իրան, Հայաստան, Սեւ ծով, Եվրոպա, Ռուսաստան միջանցքը:

«Եթե դու հետեւողական կողմ լինես դրան, քո դաշնակիցը կլինի Իրանը, ՌԴ-ն, բնական է Հնդկաստանը: Ինչի՞ Հնդկաստանը խառնվեց իրար, ինչ կատարվեց էս նոր իշխանության  օրոք, ԱԳ նախարարը գալիս է, որ տարիներ էր պետք բանակցել, որ Հնդկաստանի արտգործնախարարը գար Հայաստան, ասում է՝ խելքը գլլուխներդ հավաքեք, Պարսից ծով- Սեւ ծով միջանցքը բացեք: Ավելին՝ գումարներ է ներդնում, որպեսզի կարողանան այնպիսի նավեր գան, որոնք ավելի մեծ ծավալի բեռներ է տանում: Հդկաստանի շահը շատ պարզ է, որ ինքը մի կողմից իրեն այլընտրանք է ապահովում դեպի Եվրոպա, բայց ամենակարեւորը, եթե Թուրքիան այլընտրանքային գծով՝ պանթուրանական, դուրս է գալիս դեպի Կենտրոնական Ասիա, ուժեղանում է Պակիստանը, որը Հնդակստանի ոխերիմ թշնամին է»,-ասաց նա:

Քոչարյանը ընդհանրացնելով նշում է, որ Հայաստանի բնական դաշնակիցներն են՝ Իրանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը:

«Կա երկու տարբերակ, կամ դու առաջնորդվում ես քո շահերով ու ունենում ես դաշնակիցներ՝ Ռուսաստան, Իրան, Հնդկաստան, Չինաստան, իսկ եթե մենք չենք հետեւում մեր շահերին, եթե մենք հետամուտ չենք մեր շահերին, մենք որեւէ դաշնակից չունենք, ունենք միայն հակառակորդներ եւ ես չեմ բացառում, որ երկու ժամ կամ երկու օր հետո Թուրքիայի ու Ադրբեջանի հարձակման դեպքում Զանգեզուրի ուղղությամբ, մենք կմնանք միայնակ, սա է մեր ընտրությունը, մնացածը մենք ինքներս պետք է որոշենք»,-ասաց նա: