Նարեկ Բաբայանը և Իրանի դեսպան Սոբհանին անդրադարձել են առևտրաշրջանառության ծավալի մեծացմանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i227192-Նարեկ_Բաբայանը_և_Իրանի_դեսպան_Սոբհանին_անդրադարձել_են_առևտրաշրջանառության_ծավալի_մեծացմանը
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը դեկտեմբերի 20-ին հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2024 15:01 Asia/Tehran
  • Նարեկ Բաբայանը և Իրանի դեսպան Սոբհանին անդրադարձել են առևտրաշրջանառության ծավալի մեծացմանը

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը դեկտեմբերի 20-ին հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Նարեկ Բաբայանը նշել է, որ երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերում տեղի է ունեցել կազմի փոփոխություն, և համոզմունք հայտնել, որ նոր անդամներն իրենց գործուն ազդեցությունը կունենան միջխորհրդարանական հետագա կապերի խորացման գործում:

Մեհդի Սոբհանին ևս նշել է, որ փոփոխությունները կխթանեն երկու երկրների հարաբերությունների զարգացումը: Դեսպանի գնահատմամբ՝ անցնող տարին նշանավորվել է մի շարք կարևոր ծրագրերի իրականացմամբ և առաջընթացով:

Երկուստեք ընդգծվել է խորհրդարանական ձևաչափով համագործակցության կարևորությունը: Քննարկվել են առաջիկա փոխայցերին վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության ծավալի մեծացմանը, բեռնափոխադրումներին վերաբերող հարցերի:

news.am