Փաշինյանին պետք է հանդիպեն ոչ թե նախկին նախագահները, այլ իրավապահները. «Հայաստան» դաշինք
https://parstoday.ir/hy/news/armenia-i227324-Փաշինյանին_պետք_է_հանդիպեն_ոչ_թե_նախկին_նախագահները_այլ_իրավապահները._Հայաստան_դաշինք
Փաշինյանին պետք է հանդիպեն ոչ թե նախկին նախագահները, այլ իրավապահները։ Դրա մասին դեկտեմբերի 24-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2024 14:46 Asia/Tehran
  • Փաշինյանին պետք է հանդիպեն ոչ թե նախկին նախագահները, այլ իրավապահները. «Հայաստան» դաշինք

Փաշինյանին պետք է հանդիպեն ոչ թե նախկին նախագահները, այլ իրավապահները։ Դրա մասին դեկտեմբերի 24-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նա պարզաբանել է, որ Փաշինյանի բոլոր գործողությունները հանգեցրել են բանակցային գործընթացի ձախողման, Արցախի հանձնման և պարտության։

«Դրանից հետո նա Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս, ինչը հանգեցրեց էթնիկ զտումների, Հայոց ցեղասպանության։ Նա փորձում է լղոզել այդ ամենը: Քանի որ Փաշինյանը հանցագործություն է կատարել և ձախողել բանակցային գործընթացը, նա փորձում է հասարակության մեջ երկրորդ ուղղություն ձևավորել, որին մասամբ կաջակցեն քաղաքացիները, քանի որ հասարակության մի մասը դեռ հավատում է Փաշինյանին»,- նշել է Օհանյանը։

news.am