Սրբուհի Գալյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են արդարադատության համակարգին առնչվող հարցերի
https://parstoday.ir/hy/news/armenia-i227444-Սրբուհի_Գալյանը_և_Իրանի_դեսպանն_անդրադարձել_են_արդարադատության_համակարգին_առնչվող_հարցերի
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2024 08:14 Asia/Tehran
  • Սրբուհի Գալյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են արդարադատության համակարգին առնչվող հարցերի

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

Արդարադատության նախարարը բարձր է գնահատել բարեկամական Իրանի հետ բազմաբևեռ փոխգործակցությունը՝ մասնավորապես շեշտելով արդարադատության նախարարությունների միջև ձևավորված սերտ համագործակցությունը։

Անդրադառնալով Հայաստանի և Իրանի ջերմ հարաբերություններին՝ ԻԻՀ դեսպանը կարևորել է խնդիրներին միասնական լուծում տալու ձևավորված պրակտիկայի շարունակական կատարելագործումը՝ մեջբերելով ասույթը. «Պատուհանը բացելիս՝ մաքուր օդի հետ փոշի էլ է մտնում», ինչին ի պատասխան արդարադատության նախարարը վերահաստատել է ջանքերի մեկտեղումը ծագող խնդիրներն արագ ֆիլտրելու և լուծելու հարցում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել արդարադատության համակարգին առնչվող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Քննարկվել են  Հայաստանում անազատության մեջ գտնվող ԻԻՀ քաղաքացիներին վերաբերող մանրամասներ: Հանդիպման ավարտին վերահաստատվել է ՀՀ-ԻԻՀ դատական և իրավական հարցերով աշխատանքային խմբի՝ Թեհրանում կայանալիք երկրորդ նիստի կազմակերպման անհրաժեշտությունը: