ՏԿԵՆ. ՀՀ–ն Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը չի սահմանափակի
https://parstoday.ir/hy/news/armenia-i227510-ՏԿԵՆ._ՀՀ_ն_Ռուսաստանի_հետ_օդային_հաղորդակցությունը_չի_սահմանափակի
Հայաստանի իշխանությունները մտադիր չեն չեղարկել ավիաընկերությունների կողմից քաղաքացիական օդանավերի թռիչքները դեպի Ռուսաստան՝ Azerbaijan Arilines ավիաընկերության ինքնաթիռի կործանումից հետո։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2024 13:44 Asia/Tehran
  • ՏԿԵՆ. ՀՀ–ն Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը չի սահմանափակի

Հայաստանի իշխանությունները մտադիր չեն չեղարկել ավիաընկերությունների կողմից քաղաքացիական օդանավերի թռիչքները դեպի Ռուսաստան՝ Azerbaijan Arilines ավիաընկերության ինքնաթիռի կործանումից հետո։

Այդ մասին «Ինտերֆաքսին» ասել է ՏԿԵ նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։

«Այս պահի դրությամբ նման բան նախատեսված չէ»,- ասել է նա։

Հայկական ավիաընկերությունների ներկայացուցիչները ևս հայտնել են, որ Հայաստանից Ռուսաստան չվերթերը կիրականացվեն առանց փոփոխությունների՝ ըստ նախապես սահմանված ժամանակացույցի։

panarmenian.net