Սուրեն Պապիկյանը մի շարք պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է սահմանագոտի
https://parstoday.ir/hy/news/armenia-i227588-Սուրեն_Պապիկյանը_մի_շարք_պաշտոնյաների_ուղեկցությամբ_այցելել_է_սահմանագոտի
Ամանորի նախաշեմին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել են սահմանագոտի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2024 14:42 Asia/Tehran
  • Սուրեն Պապիկյանը մի շարք պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է սահմանագոտի

Ամանորի նախաշեմին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել են սահմանագոտի։

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ առաջնագծում ընթացող մի շարք աշխատանքների ծանոթանալուց հետո պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ԱԺ նախագահի տեղակալը և Տավուշի մարզպետը կանգ են առել մարտական դիրքերում, հանդիպել առաջնագծում ծառայություն իրականացնող զինծառայողներին և հրամանատարներին, շրջայց կատարել մարտական հենակետերում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ծառայության կազմակերպմանը, ինչպես նաև դիրքապահների կենցաղային պայմաններին:

Նրանք շնորհավորել են զինանձնակազմին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, բարի և խաղաղ ծառայություն։

Պաշտպանության նախարարը և ԱԺ նախագահի տեղակալը խրախուսել են ծառայության ընթացքում պարտականությունների բարեխիղճ կատարմամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների, շնորհակալություն հայտնել ծառայության համար, շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ՝ մաղթելով բարի ու անվտանգ ծառայություն:

news.am