Կա ընկալում, թե ինչպես և որտեղից շարունակել Հայաստան-Ադրբեջան սահմանազատումը. Միրզոյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i227876-Կա_ընկալում_թե_ինչպես_և_որտեղից_շարունակել_Հայաստան_Ադրբեջան_սահմանազատումը._Միրզոյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների միջև պայմանավորվածություն կա շարունակելու Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի սահմանազատման գործընթացը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2025 14:49 Asia/Tehran
  •  Կա ընկալում, թե ինչպես և որտեղից շարունակել Հայաստան-Ադրբեջան սահմանազատումը. Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների միջև պայմանավորվածություն կա շարունակելու Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի սահմանազատման գործընթացը:

Այս մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Պայմանավորվածություն կա շարունակել այս աշխատանքը։ Ենթադրաբար, հունվարին տեղի կունենա երկու փոխվարչապետների և նրանց գլխավորած հանձնաժողովերի միջև հերթական հանդիպումը։ Կա նաև ընկալում, թե ինչպես և որտեղից շարունակել սահմանազատումը»,- ասել է Միրզոյանը։

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին Միրզոյանը նշել է. «Թուրքական կողմը Հայաստան-Թուրքիա կարգավորումը շարունակում է կապել Հայաստան - Ադրբեջան կարգավորման հետ: Իմ ընկալմամբ, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը շատ ավելի կհեշտացներ և դրական ազդեցություն կթողներ»:

tert.am