Իրանի Իսլամական խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հունվար 14, 2025 15:53 Asia/Tehran
Իրանի Իսլամական խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներ Մարիամ Պողոսյանի և Դավիթ Դանիելյանի ուղեկցությամբ հունվարի 14-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
Իրանի Իսլամական խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանը և պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Պիտակ