Տեր–Պետրոսյանն Իրանի դեսպան Սոբհանիի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i228172-Տեր_Պետրոսյանն_Իրանի_դեսպան_Սոբհանիի_հետ_քննարկել_է_տարածաշրջանային_անվտանգության_հարցեր
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2025 14:11 Asia/Tehran
  • Տեր–Պետրոսյանն Իրանի դեսպան Սոբհանիի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

«Շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում հանգամանորեն քննարկվել են հայ–իրանական բարեկամության ամրապնդման, տնտեսական և մշակութային հարաբերությունների խորացման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և հաղորդակցության ճանապարհների անխափան գործունեության ապահովման ու զարգացման խնդիրները»,– գրել է Մուսինյանը։

Հանդիպմանը ներկա են եղել նաև դեսպանության խորհրդական Ալի Ասղար Շահամաթդարը և ՀՀ առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։