Տեր–Պետրոսյանն Իրանի դեսպան Սոբհանիի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր
Հունվար 16, 2025 14:11 Asia/Tehran
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
«Շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում հանգամանորեն քննարկվել են հայ–իրանական բարեկամության ամրապնդման, տնտեսական և մշակութային հարաբերությունների խորացման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և հաղորդակցության ճանապարհների անխափան գործունեության ապահովման ու զարգացման խնդիրները»,– գրել է Մուսինյանը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև դեսպանության խորհրդական Ալի Ասղար Շահամաթդարը և ՀՀ առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։
Պիտակ