Մեր պլաններում արտահերթ ընտրություններ չկան. Նիկոլ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i228526-Մեր_պլաններում_արտահերթ_ընտրություններ_չկան._Նիկոլ_Փաշինյան
«Մեր պլաններում արտահերթ ընտրություններ չկան: Եվ ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ արտահերթ ընտրությունների նախապատրաստության մասին խոսակցություններ եղել են միշտ, այսինքն՝ այդտեղ նորություն չկա»: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Նիկոլ Փաշինյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2025 09:10 Asia/Tehran
  • Մեր պլաններում արտահերթ ընտրություններ չկան. Նիկոլ Փաշինյան

«Մեր պլաններում արտահերթ ընտրություններ չկան: Եվ ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ արտահերթ ընտրությունների նախապատրաստության մասին խոսակցություններ եղել են միշտ, այսինքն՝ այդտեղ նորություն չկա»: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով այն մասին, թե ինչով է պայմանավորված վերջին շրջանում սոցիալական ցանցերում ակտիվությունը, Նիկոլ Փաշինյանն ասել է.

«Կարծում եմ՝ դա էլ ավելի մեծ թափանցիկություն ապահովելու և ավելի շատ մարդկանց հետ հաղորդակցության մեջ լինելու անհրաժեշտությունից է բխում: Պիտի նկատած լինի ցանկացած չեզոք դիտորդ, որ ոչ միայն քաղաքացիների հետ շփումից չեմ խուսափել երբեք, այլ ընդհակառակը՝ ես ինքս եմ առիթներ փնտրում նման շփումների համար: Եվ դա բխում է մի պարզ իրողությունից՝ մեր Կառավարության և իմ՝ վարչապետ դառնալու հանգամանքներից, ծագումնաբանությունից, կարճ ասած՝ ժողովրդավարությունից»։