Երևանը դեմ չէ Սյունիքով Ադրբեջանի անխոչընդոտ հաղորդակցությանը, բայց... Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i228738-Երևանը_դեմ_չէ_Սյունիքով_Ադրբեջանի_անխոչընդոտ_հաղորդակցությանը_բայց..._Փաշինյան
Հայաստանը դեմ չէ Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան հատվածի միջև անարգել երկաթուղային հաղորդակցությանը, բայց՝ Հայաստանի իրավասության շրջանակներում: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2025 14:28 Asia/Tehran
  • Երևանը դեմ չէ Սյունիքով Ադրբեջանի անխոչընդոտ հաղորդակցությանը, բայց... Փաշինյան

Հայաստանը դեմ չէ Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան հատվածի միջև անարգել երկաթուղային հաղորդակցությանը, բայց՝ Հայաստանի իրավասության շրջանակներում: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք դեմ չենք անխոչընդոտ հաղորդակցությանը, բայց անխոչընդոտ չի նշանակում շրջանցել Հայաստանի իրավազորությունը»,- շեշտեց վարչապետը:

Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհը մշտապես աշխատում է բոլոր ուղղություններով անխոչընդոտ հաղորդակցություն ապահովելու ուղղությամբ։

«Մենք պատրաստ ենք այդ որոշումներին»,- ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ Երևանն իր առաջարկներն ուղարկել է Ադրբեջանին և սպասում է պատասխանի։

«Թե ինչպես նրանք  Բաքվում  կանվանեն, դա՝  հաղորդակցության ուղիների վերաբացումն է  ինչպես՝ մենք, դա առանձին թեմա է։ Ինչ լուծում էլ լինի, մենք այն կանվանենք մեր ձևով, իրենք՝ իրենց ձևով։ Կարևորը հարցի բովանդակությունն ու էությունն է»,- ասաց Փաշինյանը։

Հայաստանի վարչապետը միաժամանակ նշեց, որ պատճառ չի տեսնում, որ Ադրբեջանը մերժի այդ առաջարկները։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, սակայն Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները՝ Նախիջևանից Ադրբեջան անարգել երթևեկություն տրամադրելով:

arm.sputniknews