Փաշինյան. Հայաստանը աջակցում է Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև հարաբերությունների զարգացմանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i228762-Փաշինյան._Հայաստանը_աջակցում_է_Իրանի_և_Եվրասիական_տնտեսական_միության_միջև_հարաբերությունների_զարգացմանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանը աջակցում է Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև հարաբերությունների զարգացմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2025 13:53 Asia/Tehran
  • Փաշինյան. Հայաստանը աջակցում է Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև հարաբերությունների զարգացմանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանը աջակցում է Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև հարաբերությունների զարգացմանը։

ISNA-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն ընդգծել է.«Մենք աջակցել և շարունակում ենք աջակցել Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը»։

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Փաշինյանը նաև ընդգծել է, որ Իրանի այն ժամանակվա նախագահը իր հրավերով մասնակցել է 2019 թվականին Երևանում կայացած կազմակերպության նիստին։

Վերջում ՏԱՍՍ լրատվական գործակալությունը գրել է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներն ավարտել են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի իրականացման համար։