Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն
https://parstoday.ir/hy/news/armenia-i228768-Նիկոլ_Փաշինյանը_և_Աննա_Հակոբյանը_մեկնել_են_Վաշինգտոն
Աննա Հակոբյանն իր տարեդարձի օրը ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել է Վաշինգտոն։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2025 14:28 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն

Աննա Հակոբյանն իր տարեդարձի օրը ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել է Վաշինգտոն։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում:

Նա նշել է, որ  ինտերնետի բացակայության պատճառով երկար ժամանակ հասանելի չի լինի ու շնորհակալություն հայտնել իրեն ուղղված շնորհավորանքների համար։

«Երախտապարտ եմ բոլորին շնորհավորանքների և մաղթանքների համար: Ուզում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ: Լավ մնացեք, մինչև վերադառնանք»,- ասում է Աննա Հակոբյանը:

Հիշեցնենք, որ  Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»:  Գագաթնաժողովին ՀՀ վարչապետը հանդես կգա ելույթով: