Հայաստան-ԵԱՏՄ-ԵՄ
Փետրվար 02, 2025 10:18 Asia/Tehran
Գրեթե ամեն օր Հայաստանին Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներից զգուշացման նոտա պարունակող հայտարարություններ են ուղղվում, թե ինչ կարող է լինել, եթե Հայաստանը որոշի դուրս գալ ԵԱՏՄ-ից և ընտրել ԵՄ ուղղությունը։
Այդ հայտարարություններին նախօրեին անդրադարձել է Հայաստանի վարչապետը՝ հստակեցնելով, թե գործող իշխանությունն ինչ է անում և ինչ նպատակով։ Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ ՌԴ հետ շփումներում սպառնալիքի խոսք չի օգտագործվում և ներկայացրել է ՌԴ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի մանրամասները։ Ըստ Փաշինյանի՝ ԵԱՏՄ-ին առնչող ռիսկերի հարցում նաև ՌԴ-ն պետք է զգուշավոր լինի, քանի որ կա ՀԱՊԿ սխալները կրկնելու վտանգը։