Եթե Բաքուն առանց ստուգումների ճանապարհ ստանա, կստացվի «միջանցք». փորձագետներ
https://parstoday.ir/hy/news/armenia-i229344-Եթե_Բաքուն_առանց_ստուգումների_ճանապարհ_ստանա_կստացվի_միջանցք_._փորձագետներ
Փորձագետները պնդում են՝ եթե իշխանությունը համաձայնի, որ ադրբեջանական բեռները Հայաստանի տարածքով անցնեն առանց ստուգումների, այդպես Բաքուն փաստացի կստանա իր պահանջած միջանցքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2025 09:24 Asia/Tehran

Փորձագետները պնդում են՝ եթե իշխանությունը համաձայնի, որ ադրբեջանական բեռները Հայաստանի տարածքով անցնեն առանց ստուգումների, այդպես Բաքուն փաստացի կստանա իր պահանջած միջանցքը:

«Դե եթե մենք առանց ստուգումների թույլ ենք տալիս, որպեսզի Ադրբեջանը Նախիջևանից դեպի իր, այսպես ասած, արևմտյան շրջաններ, ինչպես ասվում է, մի խոսքով՝ եթե մենք թույլ ենք տալիս Նախիջևան-Ադրբեջան չստուգվող կապ, ապա դա նշանակում է, որ մենք դե ֆակտո տալիս ենք միջանցք», - ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը: