ՀԱՊԿ-ն և ՌԴ-ն զգուշացնում են Հայաստանին
Մարտ 08, 2025 08:43 Asia/Tehran
ՀԱՊԿ-ի և Հայաստանի հարաբերություններում առկա տարաձայնությունների և դրանց հնարավոր լուծումների մասին է խոսել Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ Նա, մասնավորապես, անդրադարձել է ՀԱՊԿ-ի անդամավճարները չկատարելու խնդրին։
Եթե Հայաստանը մինչև 2025-ի վերջը չվճարի կառույցի անդամակցության գումարը, ապա կառույցը կարող է տարբեր սցենարներ դիտարկել՝ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։
Պաշտոնական Երևանը շարունակում է պնդել, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում փոփոխություններ դեռ չկան։